Գերմանիան 2023 թվականին Կիևին կարող է մատակարարել ավելի քան 100 Leopard և Challenger տանկեր

Գերմանիան 2023 թվականին Կիևին կարող է մատակարարել ավելի քան 100 Leopard և Challenger տանկեր

Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնն այս տարի կարող է Ուկրաինային մատակարարել ավելի քան 100 գերմանական Leopard, Leopard 2 և բրիտանական Challenger 1 տանկեր , հինգշաբթի հաղորդում է Handelsblatt թերթը՝  հղում անելով աղբյուրներին։

Այս տանկերը Կիևին մատակարարվելու են արդյունաբերության կողմից, այլ ոչ թե Բունդեսվերի (Գերմանիայի զինված ուժեր) սեփական պաշարներից։ Դա, ինչպես գրում է թերթը, թույլ կտա զինված ուժերին չհրաժարվել որևէ հատվածից, որը կպահպանի նրանց պաշտպանունակությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում