Եղեգնուտ գյուղում տուն է այրվել

Եղեգնուտ գյուղում տուն է այրվել

Հունիսի 20-ին, ժամը 03:24-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնուտ գյուղում տուն է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Եղեգնուտ գյուղի 1-ին նրբանցքի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։35-ին, մարվել՝ 06։00-ին։ Այրվել են երկհարկանի տան տանիքը (մոտ 85 քմ) և գույքը՝ մասնակի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում