Գերմանիայի բնության պահպանության միությունը Հայաստանում կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում
Գերմանիայի բնության պահպանության միությունը (NABU) 2024-ին կանցկացնի սպիտակ արագիլի հաշվառում ողջ Հայաստանում։
Այս մասին տեղեկացնում են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղից։
«Գերմանիայի բնության պահպանության միությունը 1994 թվականից սկսած՝ յուրաքանչյուր 10 տարին մեկ կոորդինացնում է սպիտակ արագիլների միջազգային հաշվառման իրականացումը։ Բազմացող զույգերի հաշվառումը թույլ է տալիս գնահատելու թռչնատեսակի գլոբալ պոպուլյացիան և հավաքագրելու կարևոր տեղեկատվություն վերջինիս պոպուլյացիայի զարգացման վերաբերյալ:
Այսպիսով հնարավոր է դառնում վաղ փուլում որոշել, թե որ շրջաններում է սպիտակ արագիլն իրեն զգում «ինչպես տանը», և որտեղ է պահանջվում ավելի մեծ պահպանություն: Հաշվառումն իրականացվում է որոշակի գիտական չափանիշների հիման վրա: Հաշվառման ընթացքում տարանջատվում են՝
- մեկ բույն զբաղեցնող բոլոր զույգերի թիվը,
- չվող ձագերով բույն զբաղեցնող զույգերի թիվը,
- բույն զբաղեցնող զույգերի թիվը, որոնք չունեն չվող ձագեր,
- բույն զբաղեցնող զույգերի թիվը,
որոնց ձագերի վերաբերյալ տեղեկատվություն չկա,չվող ձագերի ընդհանուր թիվը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ