Ալիևն ու Ռիքերը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 28-ին ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդականին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերին»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում նոյեմբերի 7-ին Վաշիգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիման մասով:
Կարծիքներ