Երևանի Ազատության պողոտայում մեքենա է այրվել. վարորդը հոսպիտալացվել է
Սեպտեմբերի 26-ին, ժամը 09:03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայում՝ «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մոտակայքում, ավտոմեքենան բախվել է ծառին և բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գագիկ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հայտվել պատի և ծառի արանքում, այնուհետև բռնկվել․ վարորդը ձեռքերի շրջանում ստացած այրվածքներով և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:14-ին, մարվել՝ 09։29-ին: Այրվել է «BMW» մակնիշի ավտոմեքենա։
Կարծիքներ