Վթար Գեղարքունիքի մարզում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր, հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Նորայր Գ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի 69 կմ հատվածում բախվել է ձախակողմյան արգելապատնեշներին և, գխլիվայր շրջվելով, մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։
Հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով վարորդ Նորայն Գ․-ն, ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 31-ամյա Աննա Մ․-ն և 4-ամյա Շուշան Գ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողերը, ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։
Կարծիքներ