Տոկիոյում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի մայրաքաղաքում շաբաթ օրը 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի ազգային օդերեւութաբանական ծառայությանը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի արեւմուտքում գտնվող Սուգինամի շրջանում։
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի արևելյան մի շարք պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Իբարակիում և Սայտամայում։
Կարծիքներ