Հովիկ Աբրահամյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ դատախազությունը հայտարարություն էր տարածել Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել մասին։
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է, որ Հովիկ Աբրահամյանը, 1995-2016 թվականների ընթացքում զբաղեցնելով տարբեր պաշտոններ (ՀՀ ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր, Արտաշատի քաղխորհրդի գործկոմի նախագահ, Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, ՀՀ չորրորդ գումարման ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ ազգային ժողովի նախագահ, ՀՀ վարչապետ) ավազի արդյունահանում իրականացնող «Ավազահատիկ» ՍՊ ընկերության 60 տոկոսի բաժնետեր Գ.Գ.-ի բաժնեմասին ապօրինի տիրանալու և վստահված անձանց միջոցով ընկերության կառավարմանը մասնակցելու դիտավորությամբ, 2006 թվականի վերջից մինչև 2008 թվականի ամառն ընկած ժամանակահատվածում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների միջոցով խոչընդոտներ է ստեղծել «Ավազահատիկ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզի Նորամարգ համայնքից վարձակալած 5 հա հողատարածքից օրենքով սահմանված կարգով իրականացվող ավազի արդյունահանումը իրականացնելու համար, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկել արդյունահանումը դադարեցնելու ուղղությամբ:
Կարծիքներ