Պայթյուն է որոտացել Բաքվի գիշերային ակումբներից մեկում. կա 3 զոհ, 37 վիրավոր
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում, Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետեւանքով կա 3 զոհ, ևս 37 մարդ վիրավոր է:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 225.2 (հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է մահ կամ այլ ծանր հետևանքներ) և 314.2 (անզգուշությամբ մահ կամ այլ ծանր հետևանքներ պատճառել) հոդվածներով։ Գլխավոր դատախազության համապատասխան որոշմամբ ստեղծվել է համատեղ քննչական խումբ՝ կազմված դատախազության և արտակարգ իրավիճակների նախարարության քննիչներից։ Նախաքննությունը վստահված է Գլխավոր դատախազության քննչական վարչությանը, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարը տեղի է ունեցել շենքում տեղադրված գազի բալոնից արտահոսքի հետևանքով ։ Պայթյունի հետևանքով տեղում մեկ մարդ է մահացել՝ գիշերային ակումբի աշխատակից, ևս 2 մարդ մահացել է հիվանդանոցում։ Տուժել է 37 մարդ, նրանցից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել է 14 ավտոմեքենա, մեկ բնակարան և երկու ոչ բնակելի օբյեկտ:
Քրեական գործով համապատասխան փորձագետների նշանակմամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։
Կարծիքներ