Մակրոնը դեկտեմբերի 1-ին պետական ​​այցով կմեկնի ԱՄՆ

Մակրոնը դեկտեմբերի 1-ին պետական ​​այցով կմեկնի ԱՄՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 1-ին կհանդիպի ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ, ով պետական ​​այցով կժամանի ԱՄՆ։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։

«Ցանկանում եմ հայտարարել, որ Նախագահը և առաջին տիկինը կընդունեն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կնոջը Բրիջիթ Մակրոնին, ովքեր դեկտեմբերի 1-ին պետական ​​այցով կժամանեն Միացյալ Նահանգներ»,- ասաց նա:

Բայդենը և Մակրոնը կքննարկեն փոխգործակցության ընթացքը «ընդհանուր գլոբալ մարտահրավերների» և երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ, հավելել է Սպիտակ տան խոսնակը՝ չմանրամասնելով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում