Նորավանքի պաշտպանը տեղափոխվեց Արարատ

Նորավանքի պաշտպանը տեղափոխվեց Արարատ

Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա պաշտպան Արման Մկրչտյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
«Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել 22-ամյա պաշտպան Արման Մկրչտյանի հետ:
Նա ծնվել է 1999 թվականի հուլիսի 9-ին, Երևանում:
Բարձրագույն խմբում իր ելույթները նա սկսել է Վանաձորի «Լոռիում», ապա տեղափոխվել է Երևանի «Նոա»: Մկրտչյանի վերջին ակումբը «Նորավանքն» էր, որ որի կազմում նա դարձել է Հայաստանի գավաթակիր։
Ընդհանուր առմամբ մասնակցել է Բարձրագույն խմբի 59 հանդիպման և դարձել է 2 գոլի հեղինակ։ Նա նաև խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում։
Բարի գալու՜ստ, Արման»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում