«Գյուղ առ գյուղ շենացնելու ենք». Սուրեն Պապիկյանը ներկայացրել է 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը

«Գյուղ առ գյուղ շենացնելու ենք». Սուրեն Պապիկյանը ներկայացրել է 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը

Երկու տարի առաջ այս նույն ժամանակ մարզային շրջայցերս սկսեցի` մեր գյուղերում առկա խնդիրներին ծանոթանալով ու գույքագրելով: Այսօր արդեն տարիներով կուտակված կենսական խնդիրներ են լուծվում տարբեր համայնքներում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը.

 

«Այսպիսով` 2020թ. մեծածավալ սուբվենցիոն ծրագրերը մեկնարկել են

Արարատի մարզում՝

✅Այգավան և Ջրաշեն համայնքներում ճանապարհների նորոգման աշխատանքներ

✅Նարեկ համայնքում անցկացվում է խմելու ջրագիծ և արտաքին կոյուղագիծ

✅Ավարտական փուլում է անցած տարվա ծրագրերից Խաչպարի ոռոգման համակարգի կառուցումը

Արմավիրի մարզում՝

✅Երվանդաշատի մշակույթի տան 2-րդ հարկը վերակառուցվում է մանկապարտեզի

Արագածոտնի մարզում՝

✅Արտաշավան համայնքում անցկացվում է խմելու ջրամատակարարման համակարգ

✅Կաթնաղբյուրում 19 փողոցների, Ոսկեվազում 22 փողոցների մասնակի գազաֆիկացոմ

✅ Արագածոտն համայնքում մշակույթի տան տանիքի և շինության մասնակի վերանորոգում:

Աշխատանքները` շարունակելի:

#գյուղառգյուղ շենացնելու ենք»:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում