Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում եմ ներկայացնելու՝ պետական դավաճան լինելն ապացուցելու համար. Բաբաջանյան

Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում եմ ներկայացնելու՝ պետական դավաճան լինելն ապացուցելու համար. Բաբաջանյան

Ոչ պատահականորեն, ՀՀ-ում գտնվող ԼՂ ներկայացուցչությունում այս օրերին տեղի են ունենում շատ կարևոր հավաքներ, որոնց նպատակը և առիթը այս կամ այն կերպ կապված է Ղարաբաղի շուրջ իրավիճակը քննարկելու Պուտինի և Ալիևի հանդիպման հետ:

Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը:

Ըստ Բաբաջանյանի, ԼՂ-ից Հայաստան վերադարձած այն 22 դավաճան պատգամավորները, որոնք ընտրեցին Սամվել Շահրամանյանին և ըստ էության դրանով հարուցեցին այն զարգացումները, որոնք վերջ դրեցին ԼՂ-ի գոյությանը, որոշել են Հայաստանում ստեղծել ԼՂ վտարանդի կառավարություն, ինչն իր մեջ շատ լուրջ վտանգներ է պարունակում:

«Սա կարող է Ադրբեջանի համար Հայաստանի նկատմամբ էսկալացիայի լեգիտիմ հիմք դառնալ:

Ես պատրաստվում եմ իրավական որոշակի գործընթացներ ավարտելուց հետո, անձնապես Սամվել Շահրամանյանի դեմ հաղորդում ներկայացնել դատախազություն, պետական դավաճան լինելու խնդիրը իրավական ճանապարհով ապացուցելու համար։

Կրակի դադարեցման հայտարարության երկրորդ կետը՝ ԼՂ-ում գտնվող ՀՀ ԶՈՒ-ի դուրսբերման դրույթը հստակ է, որ ռուսների և ադրբեջանցիների հետ համաձայնեցված է տեղ գտել հայտարարության տեքստում:

Քաղաքական այդպիսի պատասխանատու հայտարարության հեղինակները, որոնք կարող էին Հայաստանին կրակի տալու նման կետ ներառել, որևէ դժվարություն չունեն Երևանում այսպիսի արկածախնդրությամբ զբաղվելու»,- ասել է Բաբաջանյանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում