Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

Սերգեյ Շոյգուն կրկին հեռախոսազրույց է ունեցել Վաղարշակ Հարությունյանի հետ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ռուսական գերատեսչության հաղորդագրությանը, կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեության շրջաններում և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական թեմաներ, տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նախարարները հեռախոսազրույց էին ունեցել նաև մայիսի 19-ի երեկոյան և դարձյալ անդրադարձել էին Արցախում տիրող իրավիճակին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում