Ադրբեջանը բողոքի նոտա է հղել ՌԴ-ին և հորդորել հրատապ միջոցներ ձեռնարկել
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Առաջին ալիքով «Մեծ խաղ» հեռուստահաղորդման թողարկման կապակցությամբ։
Այս մասին հայտնել է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։
Դեսպանատունը վրդովմունք է հայտնել «հակաադրբեջանական բացահայտ հարձակումների» առնչությամբ, որոնք, ըստ դիվանագետների, հոկտեմբերի 20-ին և 21-ին հեռուստաշոուում հայտնվել են «ռուս քաղաքագետները և հայազգի փորձագետները»։
Ադրբեջանը նաև նշել է, որ հաղորդման հյուրերը կասկածի տակ են դրել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ եթերում ցուցադրված հանրապետության աշխարհագրական քարտեզը խեղաթյուրվել է։
Դիվանագիտական առաքելությունը հայտարարել է, որ նման գործողությունները «հրահրում են ռեւանշիստական ուժեր հայ հասարակության մեջ» և «վերակենդանացնում անցյալում մնացած հակամարտությունը»։
«Ադրբեջանական կողմը ռուսական կողմին հորդորել է հրատապ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների սադրիչ գործողությունները և կանխելու դրանց կրկնությունը ապագայում»,- հավելել են դեսպանատանը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել էր Բաքվի և Մոսկվայի հարաբերությունների մասին։ Նա դրական է գնահատել դրանց զարգացման տեմպերը՝ ընդգծելով, որ հասել են դաշնակցային փոխգործակցության մակարդակի։
Կարծիքներ