ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմի անդամները հանդիպել են Գորիսի համայնքապետին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո առկա իրավիճակը
ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:
Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների հետևանքները։
Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև Վերիշեն, Ակներ բնակավայրեր։ Նրանք տեղում ծանոթացել են իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների հետ:
Կարծիքներ