G7-ի ԱԳ նախարարները մտահոգված են Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո ստեղծված քաղաքական իրավիճակով
G7-ի երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) խորը մտահոգություն են հայտնել Աֆղանստանում տիրող քաղաքական իրավիճակի, այդ թվում՝ մարդու իրավունքների համակարգված ոտնահարման վերաբերյալ՝ թալիբների իշխանության գալուց հետո:
Այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս (Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգ) կոմունայում եռօրյա հանդիպման ավարտին՝ G7 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարության մեջ։


Կարծիքներ