Մեկ օրում՝ 78 հանցագործություն. երեխային մուրացկանության դրդել, անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություն

Մեկ օրում՝ 78 հանցագործություն. երեխային մուրացկանության դրդել, անչափահասի նկատմամբ սեքսուալ բռնի գործողություն

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 32, խարդախության` 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, բնակարանային գողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և թմրանյութի հայտնաբերման՝ 3-ական, երեխային մուրացկանության դրդելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման, իշխանությունը յուրացնելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, սպանության սպառնալիքի, ծեծի, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինքնիրավչության, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների և աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու ՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, և մարմնական վնասվածք պատճառելու 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում