Վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին

Վարչապետը ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների և սփյուռքի մեր հայրենակիցների տեսահարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը «Ֆեյսբուքի» իր էջով տեղեկացրել է, որ վարչապետը նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ից ուղիղ եթերում կպատասխանի ՀՀ քաղաքացիների և սփյուռքի հայրենակիցների տեսահարցերին:

«Խնդրում ենք՝ հարցերը տեսահաղորդագրության տեսքով ուղարկել նախապես՝ WhatsApp հավելվածի +374 44 900-800 հեռախոսահամարին, նոյեմբերի 17-ից մինչ նոյեմբերի 23-ը՝ ժամը 18:00-ը: Տեսահաղորդագրության սկզբում անհաժեշտ է նշել անունը, ազգանունը եւ բնակության վայրը:

Ցանկալի է՝ նաեւ զբաղմունքը եւ աշխատանքի վայրը: Վարչապետն ուղիղ եթերում կպատասխանի այն հարցերին, որոնք ձեւակերպված են հակիրճ, կոռեկտ եւ հստակ: Հարցուպատասխանը եթեր կհեռարձակվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությամբ, վարչապետի ֆեյսբուքյան էջով և կառավարության յութուբյան պաշտոնական ալիքով»,- ասվում է գրառման մեջ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում