«Ալիևի հայտարարությունը հուզական էր. թողնում եմ այն առանց մեկնաբանության». ԱԳՆ նախարար
«Հայաստանը միշտ հետևողական է եղել իր մոտեցումներում, և խաղաղ բանակցային գործընթացի վերաբերյալ առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացը այլընտրանք չունի. կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, և մենք այդ ամենը ասում ենք բացարձակ ինքնավստահության հիման վրա: Հայաստանը և Արցախը ամբողջովին հզոր են՝ իրենց պաշտպանելու համար, պաշտպանելու իրենց շահերն ու սահմանները, և այդ առումով մենք մնում ենք բացարձակ հավատարիմ խաղաղ կարգավորմանը, այդ տրամաբանության մեջ է, որ մենք առավել քան պատրաստ ենք եղել և մնում ենք խաղաղ գործընթացի շարունակությանը:
Վերջին անգամ մեր հանդիպումը եղել է հունվար ամսին, հետո ունեցանք այս իրավիճակը, որ կախված է համավարակի հետ, բայց մեր վճռականությունը երբեք չի նվազել:
Երբ կլինեն հայտարարություններ, թե մենք ինչպես ենք շարժվելու առաջ, մենք կհայտարարենք»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳՆ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների գործընթացի ընթացքին:
Հարցադրմանը, թե հեռախոսազրույցից հետո երկու երկրների ԱԳՆ նախարարների մոտ կա հստակություն բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու, Մնացականյանը նշեց.
«Մեր կողմից կա հստակություն, մյուս կողմի համար, ճիշտն ասած, ես ոչինչ չգիտեմ»:
Ալիևի հայտարարությունը ԱԳՆ նախարարը չցանկացավ մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ այն հուզական էր:
Կարծիքներ