Քննչական կոմիտեն աշխատակիցներին պարգևատրելու նոր մեթոդաբանություն է ներդրել

Քննչական կոմիտեն աշխատակիցներին պարգևատրելու նոր մեթոդաբանություն է ներդրել

Freenews-ի տեղեկություններով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով նոր մեթոդաբանություն  է ներդրվել Կոմիտեի աշխատակիցներին պարգևատրելու գործընթացում:

Կոմիտեի պատասխանատուների փոխանցմամբ այս կարգը նպատակ ունի ըստ արժանվույն գնահատել յուրաքանչյուր աշխատակցի կողմից կատարված աշխատանքը, ապահովել պարգևատրումների արդարացի բաշխումը և այդ ամենով հանդերձ նպաստել աշխատանքի արտադրողականության ավելացմանը:

  Հարկ է նշել նաև, որ Կոմիտեի նախագահի կողմից ձևավորված աշխատանքային խումբը նախապես հանգամանորեն վերլուծել է յուրաքանչյուր կառուցվածքային ստորաբաժանման գործունեության առանձնահատկությունները, աշխատանքային ծանրաբեռնվածության հիմնական ուղղությունները և այդ ամենի հիման վրա միայն մշակել Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, քաղաքացիական ծառայողներին, հայեցողական պաշտոն զբաղեցնող, աշխատանքային պայմանագրով աշխատող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պարգևատրման չափորոշիչներն ու կարգը:

 Կոմիտեում վստահ են, որ այս նորարարությունը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը, ապահովել պարգևատրումների կանխատեսելիությունը, ինչպես նաև գնահատել աշխատողի իրական աշխատանքն ու վերջինիս հստակ արդյունքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում