Էջմիածին քաղաքում էլեկտրական հաշվիչներ են այրվում

Էջմիածին քաղաքում էլեկտրական հաշվիչներ են այրվում

Հոկտեմբերի 20-ին, ժամը 02:35-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Միչուրինի փողոցի թիվ 15 ա տան մոտակայքում էլեկտրական հաշվիչներ են այրվում։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Պետրոզավոցք փողոցի տներից մեկի դիմաց կայանած ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:50-ին, մարվել՝ 03:02-ին: Այրվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Հովհաննես Գ.) շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում