ԿԺԴՀ-ն հայտնել է «անհայտ տենդի» բռնկման մասին. Reuters
ԿԺԴՀ-ում «անհայտ տենդի» բռնկում Է արձանագրվել ապրիլի վերջին: Մայիսի 13-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գործակալության տվյալներով՝ տենդի ախտանիշներ են հայտնվել 360 հազար մարդու մոտ: Նշվում Է, որ 162,2 հիվանդ արդեն ապաքինվել Է, իսկ մնացած 187,8 հազարը մեկուսացված Է եւ բուժում Է անցնում: Մասնավորապես, Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության տվյալներով՝ մայիսի 12-ին երկրում հայտնաբերվել Է այդ տենդի 18 հազար դեպք:
Մայիսի 12-ին Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը հաղորդել Է, որ Ժողովրդական Հանրապետության տարածքում հայտնաբերվել Է «օմիկրոն» շտամի BA.2 ենթատիպը, որը նաեւ հայտնի Է որպես «սթելս-օմիրկրոն»: Այդ առանչությամբ հրավիրվել Է Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտկոմի Քաղբյուրոյի նիստ, որտեղ ներկա Է եղել Կիմ Չեն Ունը: Ժողովրդական Հանրապետության ղեկավարը ցուցում Է տվել լոկդաուն սահմանել երկրի բոլոր քաղաքներում եւ գավառներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ