ԱԳ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԱԳ փոխնախարարը և Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը փետրվարի 27-ին հանդիպել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստան-Լյուքսեմբուրգ քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ, անդրադարձել ժողովրդավարական արժեքների, ընդհանուր ընկալումների ու փոխվստահության վրա հիմնված համագործակցության ընդլայնման հեռանկարներին։ Վահան Կոստանյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի սկզբունքային դիրքորոշումը, որն արտացոլվել է խորհրդարանի կողմից ընդունված բանաձևերում։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում, կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության վերաբերող հարցերի շրջանակ:

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման Հայաստանի Հանրապետության ջանքերը։ Ընդգծվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակի հանգուցալուծման հրամայականը: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում