Ինչի՞ է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք. Ալեն Սիմոնյան

Ինչի՞ է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք. Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հռետորական հարցեր ընդդիմությանը. Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, և գործուղել այս մարդկանց այստեղ, ուզում եմ հասկանալ` լավ, բա էս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու: Մատների վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ: Ինչի՞ է ձեր սպասարկման համար գումար դուրս գրվում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, ձեր հեռուստաընկերությունները բացի ձեր ընտրողների զանգվածից էլ մարդ չի նայում, գտեք ձեզ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում