Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել կորոնավիրուսի պատճառով

Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել կորոնավիրուսի պատճառով

Նավթի ֆյուչերսների գները չորեքշաբթի կրկին անկում են ապրել նախորդ աճուրդների ընթացքում անկումից հետո, քանի որ որոշ երկրներում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճը խաթարել է համաշխարհային պահանջարկի կայուն վերականգնման հույսը, հաղորդում է Reuters-ը:

Brent տեսակի նավթի ֆյուչերսները նվազել են 0.5 տոկոսով` հասնելով մեկ բարելի դիմաց 39.59 դոլարի:

WTI նավթի ֆյուչերսները նվազել են 0.7 տոկոսով` մեկ բարելի դիմաց հասնելով 36.52 դոլարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում