Վրաստանը սեպտեմբերից կսկսի գրանցել օտարերկրյա ֆինանսավորվող ՀԿ-ները
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները (ՀԿ-ները), որոնք օտարերկրյա գործակալների մասին օրենքի համաձայն, ֆինանսավորման ավելի քան 20%-ը կստանան արտասահմանից, սեպտեմբերից կսկսեն գրանցվել հատուկ ռեգիստրում։ Այդ մասին վրացական «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Այս օրենքի հրապարակումից հետո անհրաժեշտ կլինի ստեղծել էլեկտրոնային պորտալ, որտեղ գրանցվելու են կազմակերպությունները, ինչպես նաև պետք է ձևաթղթեր մշակել մինչև սեպտեմբեր, կազմակերպությունները պարտավոր կլինեն դիմել գրանցման », - ասել է Պապուաշվիլին:
Օրենքը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, այլ վերաբերում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտները 20%-ից ավելի են արտասահմանից: Դրանք կկոչվեն արտաքին ուժի շահերը հետապնդող կազմակերպություններ։
Կարծիքներ