Լիվերպուլը ամուր բազա ունի իր հաջորդ մարզչի համար․ Կլոպ
«Լիվերպուլի» նախկին մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Առնե Սլոթի մասին, որը «կարմիրները» կգլխավորի 2024 թվականի ամառվանից։
«Մենք զրուցեցինք նրա հետ, իսկապես լավ խոսակցություն էր: Նա իսկապես լավ մարզիչ է: Առնեն ունի իմ համարը, նա կարող է զանգահարել, բայց ես չեմ կարծում, որ նա նման կարիք կունենա»,- Armsport.am-ի փոխանցմամբ՝ Կլոպի խոսքը մեջբերում է This is Anfield-ը։
45-ամյա Առնե Սլոթը «Ֆեյենորդի» գլխավոր մարզիչն է 2021 թվականի ամառվանից։
Կարծիքներ