Միջազգային կառույցներն ու կազմակերպությունները հերթական անգամ ձախողվել են Գազայում. Էրդողան
Իսրայելը Գազան դարձրել է երեխաների և կանանց աշխարհի ամենամեծ գերեզմանատունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք ապշած ենք նրանց խելքի և խղճի վրա, ովքեր չեն հասկանում, որ Իսրայելի գործողություններն արտացոլում են նրա ամերիկացի, բրիտանացի, գերմանացի, ֆրանսիացի և տասնյակ այլ երկրների համախոհների դիրքորոշումը»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները հերթական անգամ ձախողվել են Գազայում, ձախողվել է նաև իսլամական աշխարհը՝ չկատարելով իր գործը։
Կարծիքներ