Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Պարսից ծոցի անվան պատճառով

Իրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի արտգործնախարարությանը Twitter-ում տեղ գտած գրառման պատճառով, որում Պարսից ծոցն Արաբական ծոց է կոչվել, INRA պետական գործակալությունը փոխանցում է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեի խոսքերը:
«Մոսկվայում մեր երկրի դեսպանության միջոցով բողոքի նոտա է հղվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը»,- ասել է պարոն Խաթիբզադեն:
Իրանը Պարսից ծոցի երկրներից միակն է, որն օգտագործում է ՄԱԿ-ի կողմից առաջարկված «Պարսից ծոց» անվանումը: Ծոցի հյուսիսում գտնվող արաբական երկրները 1960-ականներից օգտագործում են «Արաբական ծոց» անվանումը: «Կոմերսանտ»-ին չի հաջողվել օպերատիվ կերպով պարզել, թե Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության արաբալեզու էջից կոնկրետ որ թվիթն է պարունակել «Արաբական ծոց» անվանումը: Էջի վերջին թվիթերի պատասխանները կայանում են «Պարսից ծոց» տեղանվան հիշատակումներից եւ հեշթեգերից:
Կարծիքներ