Աղվան Հովսեփյանը կալանավորվել է. դատարանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը
Աղվան Հովսեփյանը կալանավորվել է: Երեկ ուշ երեկոյան Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը և Հայաստանի նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշում կայացրել։
Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ առավոտյան: Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի լվացման, ձեռնարկատիրական ապօրինի գործունեության, առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և խարդախություն կատարելու համար:
Կարծիքներ