Պահանջ չկա՞, որ Լուկաշենկոն ներողություն խնդրի

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի՝ ՀՀ հասցեին արված հայտարարություններին։
«Հայաստանի Հանրապետությունը արձագանքել է, արձագանքել են ԱԺ պատգամավորները, արձագանքել է նաև ԱԳՆ-ն, դեսպանը կանչվել է։ Դրա մասին երեկ նաև Ազգային ժողովում խոսվել է, կարծում եմ՝ համապարփակ պատասխան եղել է, և հուսով եմ, որ նման միջադեպերից բելառուսական կողմը այևս կխուսափի՝ որևիցե գնահատական տալու Հայաստանի վերաբերյալ։ Այդ գնահատականները որևէ ձև չեն բխում Հայաստանի և Բելառուսի մւջև գոյություն ունեցող հարաբերություններից, նամանավանդ այն հարաբերություններից, որոնք սերտ են հայ և բելառուս ժողովրդի միջև։ Մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Եթե հավելյալ միջադեպեր լինեն, մենք կմտածենք, թե ինչպես պատասխանել»,- ասաց նա։
Հարցին, թե պահանջ չկա՞, որ Լուկաշենկոն ներողություն խնդրի, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Բոլոր քայլերը կատարվել են տվյալ հայտարարության հետ կապված»։
Կարծիքներ