Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներում կմիացվեն էլեկտրաշչակները. ԱԻՆ-ը խնդրում է չանհանգստանալ
ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է, որ 2021 թվականի հունվար ամսվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գեղամաբակ, Ակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան, Շատջրեք, Շատվան, Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Ճամբարակ, Վահան, Այգուտ, Դպրաբակ, Ձորավանք, գյուղ Մարտունի, Գետիկ, Թթուջուր, Մարտունի, Երանոս, Ծակքար, Վարդենիս, Գավառ, Նորատուս, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սևան համայնքներում կանցկացվեն ուսումնական վարժանքներ՝ «Օդային տագնապ» թեմայով, որի ընթացքում, փորձարկման նպատակով, կմիացվեն էլեկտրաշչակները:
Վարչությունը խնդրում է վերոնշյալ համայնքների բնակիչներին խուճապի չմատնվել:
Կարծիքներ