Տուրք չտանք կեղծիքին, նպատակը այնպես անել է, որ մենք չենք կարող պետություն ունենալ, եկեք մեզ տիրություն արեք. Փաշինյան
Պետք է տուրք չտալ կեղծ տեղեկություններին, և ֆեյքերի ազդեցությունը ինքներս սահմանափակենք։
Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այսինքն՝ տուրք չտանք ակնհայտ կեղծ տեղեկություններին, որոնց նպատակը ՀՀ-ում քաոս ստեղծելն է, և այնպես անել, որ մենք չենք կարող պետություն ունենալ, եկեք մեզ տիրություն արեք մի ուրիշ պետություն ձեր դրածոների, էմիսարների միջոցով։ Մենք դա չպետք է թույլ տանք ու թույլ չենք տալու»,- ասաց նա։
Ըստ նրա՝ պետք է լինել զգույշ և հոգատարությամբ թույլ չտալ, որ որևէ մեկը ԼՂ-ում մեր ձեռքով էթնիկ զտումներ չանի․ «Հետո ասեն՝ դե ՀՀ-ն է որոշել, որ այսպիսի բան պետք է լինի, մենք հո որևէ մեկին զոռով չէինք պահելու, բայց իրադրությունը գնահատվում է օպերատիվ։
Այս պահի պլան Ա-ն այն է, որ ԼՂ հայերը պետք է իրենց տներում ապահով, արժանապատիվ ապրեն, իսկ ովքեր տեղահանվել են, րոպե առաջ վերադառնան իրենց բնակարաններ»։
Նրա խոսքով՝ պետք է հետևել այսօր ԼՂ հարցով տեղի ունեցող ԱԽ նիստին և ամփոփել Եվլախում հանդիպումը ԼՂ գործընկերների հետ. «Պետք է արձանագրել, թե այս անգամ միջազգային հանրության արձագանքների մասով ամեն ինչ շատ հստակ է, բայց դա փոքր մխիթարանք է»։
Կարծիքներ