Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները

Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև մի շարք ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները

Անդալուսիայի Տոռեմոլինոս քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման կապակցությամբ այդ քաղաքում գտնվող` Իսպանիայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը ս․թ․ հոկտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիայի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Իսպանիայի տարբեր քաղաքների միջև տնտեսական, մշակութային, սպորտային, զբոսաշրջային և այլ ոլորտներում ապակենտրոնացված համագործակցության ձևավորման հնարավորությունները։

Քաղաքապետ Խոսե Օրտիս Գարսիան ցանկություն է հայտնել Տոռեմոլինոսի պատվիրակության հետ 2022թ․ ապրիլ-մայիս ամիսներին այցելել Հայաստան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում