Կոտայքի մարզում դանակահարություն է տեղի ունեցել․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած ծակած վերք» և «կրծքավանդակի ձախից հետին պատի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են, որ վիրավորներն են Բալահովիտ գյուղի բնակիչներ, 45-ամյա Համլետ Ա․-ն և 21-ամյա Մեջլում Ա․-ն է, ովքեր նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում դանակի հարվածներ են ստացել Աբովյան քաղաքի բնակիչ, 26-ամյա Արմեն Կ.-ի կողմից:
Ոստիկանները պարզել են նաև, որ վիճաբանությանը մասնակցել է նաև Բալահովիտ գյուղի բնակիչ, 30-ամյա Նոյ Մ.-ն:
Կարծիքներ