Հետախուզվողը հայտնաբերվել է Նորք-Մարաշի տներից մեկում

Հետախուզվողը հայտնաբերվել է Նորք-Մարաշի տներից մեկում

Հուլիսի 22-ին, ժամը 12.20-ին, ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ ծառայողները Նորք- Մարաշի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել Վահան Հ.-ին, որը մայիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 5-րդ կետի, 133-րդ հոդվածի (Ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերի և 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է վարույթն իրականացնող մարմնին։
Խափանման միջոցը՝ կալանք:

`

Հետևեք մեզ նաև Տելեգրամում