ԵՄ-ն Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել
Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Եվրոպական Միության դիվանագիտական ծառայության տարածած հաղորդագրությունը, Հայաստանում ԵՄ դեսպանի թեկնածուն Մարագոս Վասիլիսն է։
Վասիլիսը ներկայում Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունում Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի բաժնի ղեկավարն է:
Մարագոս Վասիլիսը նույն Գլխավոր տնօրինությունում նախկինում աշխատել է որպես Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար:
Բացի այս նշանակումից՝ Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է պատվիրակությունների ղեկավարների շուրջ 40 առաջադրումների մասին:
Հայաստանում ԵՄ դեսպանի պաշտոնն այս պահին զբաղեցնում է Անդրեա Վիկտորինը։
Կարծիքներ