Պետբյուջեի հարկային եկամուտները առաջին հինգ ամիսներին կգերակատարվեն 45 մլրդ դրամով. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետբյուջեի հարկային եկամուտների մասով առաջին հինգ ամիսներին նախատեսել են ունենալ 715 միլիարդ դրամ, սակայն վստահ են, որ 45 միլիարդ դրամով կգերակատարեն նախատեսված ցուցանիշը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:
«Մենք նախատեսել էինք մայիսին ունենալ 119,1 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, բայց կարող ենք վստահաբար ասել, որ այս օրն էլ ներառյալ մենք կունենանք 128,2 միլիարդ դրամի հարկային եկամուտներ, այսինքն՝ նախատեսվածից 9.1 միլիարդ դրամով ավելի:
Իսկ 2022 թվականի հունվար-մայիսին մենք նախանշել ենք ունենալ 715 միլիարդ դրամ եկամուտ, սակայն մենք վստահ ենք, որ առաջին հինգ ամիսների տվյալներով 45 միլիարդ դրամով կգերակատարենք այն ցուցանիշը, որը ի սկզբանե նախատեսված է եղել պետական բյուջեով: Ընդ որում, նախորդ տարվա առաջին հինգ ամիսների նկատմամբ 141 միլիարդ դրամով ավելի գումար կհավաքագրենք »,- ընդգծեց Փաշինյանը:
Կարծիքներ