Հայոց ցեղասպանության թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին

Հայոց ցեղասպանության թեմայով «Disney+» հարթակն ի՞նչ է զգուշացրել իր թարգմանիչներին

Շուրջ 130 մլն  օգտատեր ուենցող ամերիկյան «Disney+» թվային հարթակի ղեկավարությունը նախազգուշական նամակ է ուղարկել ենթագրերի թարգմանիչների էլեկտրոնային հասցեներին: Նամակում ներառված են մի շարք նախազգուշացումներ՝ կապված քաղաքական գործընթացների հետ։ Դրանք մասնավորապես առնչվում են Հայոց ցեղապանության, իսլամի թեմաներին, քրդական հարցին ու կիպրական խնդրին։

Ընկերությունը թարգմանիչներից պահանջել է Disney+-ի Թուրքիայի պատասխանատուներին անպայման տեղյակ պահել, եթե տեսնեն, որ կինոարտադրողներն անդրադարձել են վերոհիշյալ թեմաներին։

Թարգմանիչներից նաև պահանջվել է ընկերության ղեկավար կազմին տեղյակ պահել, եթե պարզվի, որ ֆիլմերում կինոարտադրողներն Էրդողանին ներկայացնում են որպես բռնապետ, ինչպես նաև եթե նրակահանումներում ներգրավված են LGBTIQ+ համայնքի անդամներ։ 

Վերջին տարիներին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) թվային հարթակներին կոչ է անում արտոնագրեր ստանալու համար դիմել և Թուրքիայում գրասենյակներ բացել, հակառակ դեպքում սպառնում, որ վերջիններիս դեմ պատժամիջոցներ կկիրառի։  

Թվային հարթակները, ներառյալ Netflix-ը և MUBI-ն, արձագանքել են այդ կոչին, հանրության լայն շրջանակները, սակայն, դա համարում են գրաքննության դրսևորում։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում