Կանադայում ամպրոպից հինգ մարդ է զոհվել

Կանադայում ամպրոպից հինգ մարդ է զոհվել

Օտտավայում և հարավային Օնտարիոյի այլ քաղաքներում սաստիկ ամպրոպների հետևանքով, որոնք ուղեկցվել են ուժեղ քամիներով, մահացել է հինգ մարդ։ ՏԱՍՍ֊ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտնել է CTV հեռուստաալիքը ։

Նրա խոսքով՝ երեք մարդ մահացել է Կանադայի մայրաքաղաքում և նրա արվարձաններում, մեկը՝ Բրամփթոնում, ևս մեկը՝ Քիչեներ քաղաքի մոտ գտնվող ճամբարում։ Շատ դեպքերում պատճառը ծառերի տապալումն է եղել։ 

Գրեթե 350 հազար տուն և այլ շինություններ նահանգում մնացել են առանց էլեկտրականության: Օտտավայում այդ թիվը հասնում է 176,000-ի, ըստ տեղական էլեկտրացանցային ընկերության տվյալների, քաղաքում տապալվել են մոտ 200 էլեկտրասյուներ և հարյուրավոր ծառեր: Երկրի օդերեւութաբանական բյուրոյի տվյալներով՝ ամպրոպի ժամանակ քամու արագությունը հասել է 33 մ/վրկ-ի։

Քաղաքային իշխանությունների տվյալներով՝ ամպրոպի հետեւանքները վերացնելու համար կպահանջվի երկու-երեք օր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում