Լի Կեցյանը հայտարարել է, որ հաջորդ տարի կլքի Չինաստանի վարչապետի պաշտոնը

Լի Կեցյանը հայտարարել է, որ հաջորդ տարի կլքի Չինաստանի վարչապետի պաշտոնը

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը մտադիր է հաջորդ տարի հեռանալ Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնից։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա հայտարարել է ուրբաթ օրը՝ 13-րդ գումարման Ազգային ժողովի (Խորհրդարանի) հինգերորդ նստաշրջանի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։

«Ինչպես ասացիք, այս տարին ներկա կառավարության պաշտոնավարման վերջին տարին է, սա նաև իմ՝ որպես վարչապետ աշխատանքի վերջին տարին է, մենք դեռևս կանգնած ենք միջազգային ծանր իրավիճակի և բազմաթիվ մարտահրավերների առաջ, ունենք նաև բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերները երկրի ներսում»,- ասել է նա։

«Ես և իմ գործընկերները զգալի ջանքեր ենք գործադրելու մեր պարտականությունները առավելագույն մակարդակով կատարելու համար, ինչպես նաև վճռական քայլեր ենք ձեռնարկելու մեր խոստումները կատարելու համար»,- հավելել է կառավարության ղեկավարը։

Լի Կեցյանը Չինաստանի Պետական ​​խորհրդի վարչապետ է նշանակվել 2013 թվականի մարտին՝ դառնալով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի օրոք իշխանության եկած Չինաստանի ղեկավարների այսպես կոչված հինգերորդ սերնդի անդամ։ 2018 թվականին Լի Կեցյանը վերընտրվել է Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնում երկրորդ հնգամյա ժամկետով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում