Կալանավորված անձը «Գորիս» ՔԿՀ բերած ճաշում բջջային հեռախոս է թաքցրել

Կալանավորված անձը «Գորիս» ՔԿՀ բերած ճաշում բջջային հեռախոս է թաքցրել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վ. Ա.-ն փետրվարի 15-ին տեղափոխվել էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, փետրվարի 17-ին կալանավորված անձը վերադարձվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և այնտեղ ենթարկվել անձնական խուզարկության, իսկ նրա մոտ եղած իրերը զննվել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով: Զննության արդյունքում կալանավորի ուտեստի միջից, որը Կապանի բաժնի ձերբակալվածների պահման վայրում ստացել էր որպես հանձնուք, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում