Չավուշօղլուն հայերեն գրառմամբ շնորհակալություն է հայտնել օգնության մեկնած փրկարարներին

Չավուշօղլուն հայերեն գրառմամբ շնորհակալություն է հայտնել օգնության մեկնած փրկարարներին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում հրապարակել է տեսանյութ, որում երևում են այն բոլոր երկրների փրկարարական ջոկատները, որոնք մեկնել են Թուրքիա՝ օգնության։

Թուրքիայի ԱԳ նախարարը յուրաքանչյուր ջոկատին շնորհակալություն է հայտնել իրենց մայրենիով։ Տեսանյութում նաև հայ փրկարարներն են, որոնց թիկունքին ծածանվում է հայկական եռագույնը։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հայերենով է շնորհակալություն հայտնել։ Տեսանյութում գրվում է՝ «Շնորհակալ եմ»։

Վերջին տվյալներով, ըստ թուրքական զլմների, Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 39 հազար 672-ի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում