WhatsApp-ը վստահեցրել է, որ գաղտնիության նոր քաղաքականությունը Facebook-ին թույլ չի տալիս տեսնել օգտատերերի նամակագրությունը

WhatsApp-ը վստահեցրել է, որ գաղտնիության նոր քաղաքականությունը Facebook-ին թույլ չի տալիս տեսնել օգտատերերի նամակագրությունը

WhatsApp հաղորդակցային հավելվածի ղեկավարությունը հայտարարել է, որ իր գաղտնիության նոր քաղաքականությունը թույլ չի տալիս Facebook ընկերությանը, որին պատկանում է ծառայությունը, տեսնել օգտատերերի նամակագրությունը և շփումների անվանացուցակները:

«WhatsApp-ը չի տեսնում ձեր անձնական հաղորդագրությունները և չի լսում զանգերը, ինչպեսև Facebook-ը։ WhatsApp-ը չի գրանցում տվյալներն այն մասին, թե ով ում է գրում կամ զանգում։ WhatsApp-ում խմբակային զրույցները մնում են մասնավոր»,- ասված է Twitter-ում հրապարակված հատարարության մեջ։

Ավելի վաղ WhatsApp-ը թարմացրել էր օգտատիրական համաձայնագիրը՝ պարտավորեցնելով այն օգտագործողներին Facebook-ի հետ տվյալներ կիսել։ Մասնավորապես, ընկերությունը տեղեկություններ կստանա օգտատերերի հեռախոսահամարների, գործարքների և IP հասցեների մասին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում