Թրամփը հայտարարել է, որ Բայդենը հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված են եղել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենն ընտրություններում հաղթանակ է տարել, քանի որ դրանք կեղծված են եղել: Այս մասին նա հայտնել է թվիթերյան գրառմամբ:
«Նա հաղթել է, քանի որ ընտրությունները կեղծված են եղել: Հանրապետականների ներկայացուցիչ դիտորդներին թույլ չեն տվել մասնակցել ձայների հաշվարկին: Ձայները հաշվարկվել են ձախ արմատականներին պատկանող և վատ հեղինակություն ունեցող Dominion մասնավոր ընկերության կողմից»,- գրել է Թրամփը:
Հիշեցնենք, որ համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում անցկացվել են նոյեմբերի 3-ին: Քվեարկության արդյունքում ընտրվում են նախագահը, փոխնախագահը, Սենատի 435 անդամ, Ներկայացուցիչների պալատի 35 անդամ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնից ավելի ձայներ։
Կարծիքներ