Իսրայելի իշխանությունները հաստատել են հրադադարի մասին որոշումը
Իսրայելի կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել պաղեստինյան Գազայի ուղղությամբ հարվածները, հաղորդում է իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքը:
Հինգշաբթի երեկոյան անվտանգության հարցերով կառավարությունը նիստ է հրավիրել՝ նվիրված Գազայի հատվածում հետագա գործողություններին։ Տեղական ԶԼՄ-ները հայտնել են, որ նախարարները և ուժային գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն կրակի միակողմանի դադարեցման հարցը:
Իսրայելի և պաղեստինցիների միջև հրադադարի ռեժիմը նախապես ուժի մեջ կմտնի ուրբաթ օրը՝ ժամը 02:00-ին:
Reuters-ի տվյալներով ՝ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հաստատել է Իսրայելի հետ կրակի «փոխադարձ և միաժամանակյա» դադարեցումը ուրբաթ օրը ՝ ժամը 02:00-ին:
Հիշեցնենք, որ իրավիճակը Իսրայելի և անկլավի սահմանին կտրուկ սրվել է մայիսի սկզբին։ Իսրայելի ոստիկանության հետ մահմեդականների բախումները, որոնք սկսվել են Արևելյան Երուսաղեմում գտնվող Շեյխ-Ջարախ շրջանից պաղեստինցի մի քանի ընտանիքների վտարումից հետո, վերաճել են ռազմական գործողությունների:
Մայիսի 10-ից Գազայի հատվածից Իսրայելի տարածք արձակվել է 4070 հրթիռ, մոտ 610-ն ընկել է անկլավի ներսում ։ «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը որսացել է հրթիռների մոտ 90 տոկոսը։
Վերջին տեղեկատվության համաձայն ՝ Իսրայելում 12 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը՝ վիրավորվել: Իսրայելական պատասխան ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 230-ի, այդ թվում՝ 65 անչափահաս: Վիրավորվել է ավելի քան 1,7 հազար մարդ։
Կարծիքներ