Հայաստանը ՌԴ-ին թշնամի չի համարում, այս պահին հիմք չկա, բայց հնարավոր սցենարների պարագայում քայլեր կձեռնարկի. Աղաջանյան
Բազմիցս ենք ասել, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների հետ: Սա նաև փոխանցվել է ռուս գործընկերներին:
Այս մասին ԱԺ-ում լրագորղների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
«ՀՀ-ն սուվերեն պետություն է, և մենք պետք է առաջւնորդվենք բացառապես ՀՀ պետական շահերով»,- նշեց պատգամավորը:
Արդյո՞ք Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի հստակ գործողության, և այդ պարագայում ՀՀ-ն ունի՞ հաշվարկ, թե ինչպես է հաղթահարելու հնարավոր խնդիրները:
Աղաջանյանն ասաց, հիմա չի մեկնաբանի այդ հարցերը, սակայն ՀՀ-ն հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի: Բայց պնդել, որ ՌԴ-ի կողմից նման գործողություններ կլինեն, այս պահին անհիմն է:
«Հայաստանը Ռուսաստանի թշնամի չի համարում»,- ասաց Աղաջանյանը:
Կարծիքներ