Վրացական ընդդիմության 2 կուսակցություն չի ճանաչում ընտրությունների արդյունքները
Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Փոփոխությունների կոալիցիա» կուսակցությունները հայտարարել են, որ չեն ճանաչում Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։
Կուսակցությունները հայտարարել են, որ չեն մտնի խորհրդարան և չեն ստանա պատգամավորական մանդատներ։
«Փոփոխությունների կոալիցիան» նշել է նաև, որ անցնում է անժամկետ բողոքի ռեժիմի և հոկտեմբերի 27-ից կիրականացնի փողոցային ակցիաներ։
Հիշեցնենք, որ ԿԸՀ նախնական տվյալներով՝ առաջատար է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։
Կարծիքներ