Կիևը հայտնել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով
Ռուս-ուկրաինական բանակցությունները շարունակվում են անդադար տեսաֆորմատով, ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Ռուսական պատվիրակության հետ բանակցությունները շարունակվում են անխափան՝ տեսաֆորմատով։ Ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումները որոշվում են նախկինում շատ կոշտ հրահանգներով»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Կարծիքներ